ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Մարդկության ու հիմնականում արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը եզդիները սրբությամբ պահպանել են»

«Մարդկության ու հիմնականում արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը  եզդիները սրբությամբ պահպանել են»
07.10.2014 | 00:12

Այն տիպի ժողովուրդները, ինչպիսին եզդիներն են, եզակի են, և նրանց գոյությունը շատ թանկ պետք է համարվի մեզ համար: «Իրատես de facto»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց գրող ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԸ՝ պարզաբանելով, որ եզդիների յուրահատկությունը նրանց կրոնական, հոգևոր աշխարհն է, հոգևոր համակարգը, իրենց պաշտամունքը: «Արեգակնապաշտ են, այսինքն՝ մարդկության ու հիմնականում արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը եզդիները սրբությամբ պահպանել են, իհարկե, մեծապես փոփոխված, այլատեսությունների ներքո հազարամյակների միջով բերել հասցրել են այսօրվան` կենդանի վիճակով»: Գրողը նշեց, որ նրանց պաշտամունքը մեր հնագույն կրոնի հետ սերտ առնչություններ ունի, զրադաշտականության տարրեր ունի և այլն: Հաճախ նույնացնում են եզդիներին ու քրդերին։ Զրուցակիցս փաստեց, որ ծագումնաբանությամբ եզդիները Իրանի Եզդ քաղաքից են, քրդերը Կրման քաղաքի և շրջակայքի ազգաբնակչությունն են: Քրդերն իսլամացվել են, իսկ եզդիները պահել են իրենց հավատը անաղարտ: Պահպանել են նաև մշակութային ինքնատիպությունը, կրոնական ծեսերը։ Խոսելով հայերի և եզդիների բարեկամության մասին, Վահան Տեր-Ղազարյանն ասաց, որ դարավոր հիմքեր ունի այդ բարեկամությունը. «Եզդիները պակաս ճնշված չեն եղել Թուրքիայի տարածքում, կարելի է ասել, հեթանոս համարվելով, ավելի խոցելի ու ավելի հարվածի տակ են եղել: Վերջին ծանրագույն փաստերը, որ հուզեցին հայ հասարակությանը, ինձ համար անձամբ նույնպես ցնցում էին: Մեր իշխանությունները արձագանքեցին, բայց ուշացած, ավելի շատ ժողովրդի ճնշման տակ: Եզդիները, կարծեմ, 1907-ի համագումարում որոշում են ընդունել իրենց բախտը հավերժորեն կապել հայ ժողովրդի հետ: Սրանք ունիկալ երևույթներ են. ժողովուրդների համակեցության պայմաններում հազվադեպ են երկու ժողովուրդների նման հարաբերությունները, որոնք պետք է պահպանել աչքի լույս պես»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ